Կծու սննդի օգտագործումը կապված է առողջության համար լուրջ ռիսկերի հետ: Nutrients ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ կծու սնունդը կարող է ծերունական տկարամտրության զարգացման պատճառ դառնալ: Գիտական աշխատանքին ներգրավվել են Կատարի, Հարավային Ավստրալիայի, Ադելաիդայի համալսարանների(Ավստրալիա) եւ Փենսիլվանիա նահանգի համալսարանների (ԱՄՆ) գիտնականները:
Մասնագետները վերլուծել են Չինաստանի գրեթե 5 հազար բնակիչների տվյալները, որոնց միջին տարիքը հետազոտության սկզբում կազմել է 63,5 տարի:
Փորձի մասնակիցների մասին տեղեկատվությունը հավաքվել է 1991-ից մինչեւ 2006 թվականը, ընդ որում կամավորները յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ ինտելեկտուալ ունակությունների մակարդակի մասին թեստեր են անցել: Բացի դրանից, նրանք օրագիր են պահել՝ գրելով սպառվող սննդի վերաբերյալ տեղեկություններ:
Պարզվել է, որ որքան կծու է եղել սննդաբաժնում ներառված սնունդը, այնքան ավելի արագ են մարել մասնակիցների կոգնիտիվ ունակությունները: Այսպիսով, նրանք, ովքեր օրական 50 գ եւ ավելի շատ թարմ կամ չորացրած չիլի պղպեղ են օրական օգտագործել, հիշողության եւ մտածողության կարողությունների վատթարացման վտանգը երկու անգամ ավելի բարձր է եղել ի տարբերություն նրանց, ովքեր չեն կերել կծու սնունդ:
Ընդ որում կծու սննդի առավել ուժեղ բացասական ազդեցությունը նկատվել է նիհարների եւ ֆիզիկապես ակտիվ տարեցների մոտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր